Կորոնավիրուսի «բրիտանական» հիմնամանրԷն թափանցել է Հարավային Կորեա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի «բրիտանական» հիմնամանրԷով վարակման առաջին դեպքերն են հաստատվել Հարավային Կորեայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի բժշկության բնագավառի ղեկավարությանը:

Հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման Կորեական գործակալության տվյալներով՝ հիմնամանրԷով երեք ախտահարվածներ, որոնք առաջին անգամ հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայում, Հարավային Կորեա Էին ժամանել Լոնդոնից:

Կորոնավիրուսի առաջին մուտացիան, որը, բժիշկների գնահատմամբ, կարող Է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել սովորական կորոնավիրուսից, հայտնաբերվել Է Անգլիայի հարավ-արեւելքում` սեպտեմբեր ամսին: Մի քանի երկրներ վիրուսի նոր հիմնամանրԷի տարածումից խուսափելու նկատառումներով դադարեցրել են ուղեւորափոխադրումները Մեծ Բրիտանիայի հետ: Չնայած ձեռնարկված միջոցներից, «բրիտանական» հիմնամանրԷն արդեն հայտնաբերվել Է Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Ավստրալիայյում, Ճապոնիայում, Հարավային Աֆրիկայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский