Հասարակական

Չինաստանից Հայաստան են տեղափոխվում COVID-19-ի դեմ պայքարի մեծ քանակի պարագաներ և միջոցներ

1 րոպեի ընթերցում

Չինաստանից Հայաստան են տեղափոխվում COVID-19-ի դեմ պայքարի մեծ քանակի պարագաներ և միջոցներ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկին-Երևան 2-րդ կոմերցիոն չարթերային չվերթով Հայաստան են տեղափոխվում COVID-19-ի համավարակի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական պարագաներ և պաշտպանիչ միջոցներ։ «Արմենպրես»-ի այս մասին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում ՀՀ արտաքին գործերի նախարարության էջից։

«Դեկտեմբերի 26-ին իրականացվեց Պեկին-Երևան 2-րդ կոմերցիոն չարթերային չվերթը, որով Երևան տեղափոխվեցին Covid-19 համավարակի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական պարագաներ և պաշտպանիչ միջոցներ, ներառյալ 4 ստացիոնար թթվածնային կայան, թթվածնի կոնցենտրատորներ, 100,000 ՊՇՌ թեստ, դիմակներ, պաշտպանիչ արտահագուստ և այլ սարքավորումներ ու պաշտպանիչ միջոցներ` պատվիրված ՀՀ Առողջապահության նախարարության կողմից:

Թռիչքով տեղափոխվեցին նաև ՀՀ դեսպանության միջոցով ստացված պաշտպանիչ պարագաներ։ Ինքնաթիռը Երևան է ժամանելու դեկտեմբերի 27-ին»,- ասվում է գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում