Հասարակական

Երևանում բացվեց նոր փոստային բաժանմունք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում, բնակիչներին սպասարկելու համար բացվել է Հայփոստի երկրորդ փոստային բաժանմունքը, որն ունի նոր փոստային դասիչ՝ 0058: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից:

Դավիթաշեն, 1-ին թաղամաս, 48 շենք, 76 տարածք հասցեում նոր բաժանմունքի բացումով Երևան քաղաքի փոստային բաժանմունքների թիվը դարձել է 93: Վերջին երկու տարիներին նոր փոստային դասիչով բաժանմունք Հայաստանում չէր բացվել:

Նոր բաժանմունքի գործարկումը կնպաստի Դավիթաշեն թաղամասում սպասարկման որակի բարելավմանը:

0058 բաժանմունքը Հայփոստի նոր ֆորմատի բաժանմունքներից առաջինն է: Այն իր մեջ ներառում է մի շարք նորարարություններ.

  • առաջին անգամ Հայփոստի բաժանմունքում կիրառվում է հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգ,
  • առաջին անգամ կիրառվում է օնլայն հերթագրման Earlyone համակարգ,
  • առաջին անգամ Հայփոստի բաժանմունքում տեղադրվում է փոստամատ(Locker), որտեղից հաճախորդները կարող են ստանալ Շոփինով պատվիրված ծանրոցներն ու փաթեթները,
  • առաջին անգամ բաժանմունքում Հայփոստը սկսում է բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառք:

Մեկ նորարարություն ևս. Սինգապուրի փոստի օրինակով բաժանմունքում կլինի հանդերձարան, որտեղ մարդիկ կարող են փորձել փոստով պատվիրված իրերը:

Ինչպես նշում է ԲՏԱ նախարարության կապի և փոստի վարչության պետի ԺՊ Ծովինար Գալստյանը.-«Դավիթաշեն վարչական շրջանում ունեինք մեկ բաժանմունք, սակայն հաշվի առնելով, որ Դավիթաշենն ունի մեծ բնակչություն, բացել ենք նաև երկրորդ բաժանմունքը, որը մեր ամբողջ ցանցում առաջինն է տեխնալոգիական հագեցվածության առումով: Սա կկրի շարունակական բնույթ, նմանատիպ բաժանմունքների թիվն առաջիկայում կավելանա»:

Իր խոսքում Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշեց. «Դավիթաշեն վարչական շրջանում բացված այս բաժանմունքն, ըստ էության, փոստային բաժանմունքի նոր ստանդարտ է սահմանում, սա առաջին ծիծեռնակն է, մենք նախատեսում ենք նմանատիպ ժամանակակից տիպային բաժանմունքներ ունենալ ամբողջ Հայաստանում: Անշուշտ դա միանգամից չի լինելու, քանի որ պահանջում է ֆինանսներ և ժամանակ, բայց ես վստահեցնում եմ, որ եկող տարում արդեն մեր քաղաքացիները կզգան, թե ինչպես է բարեփոխվում Հայփոստը՝ ինչպես է լավանում սպասարկման որակը: Մեկ տարի անց մենք խոսելու ենք որակապես լրիվ այլ Հայփոստի մասին, միասին կառուցելու ենք բոլորիս երազանքի Հայփոստը»:

Նորաոճ 0058 բաժանմունքը կսպասարկի Դավիթաշենի առաջին և երկրորդ թաղամասերի բնակիչներին: Իսկ գործող 0054 բաժանմունքը կշարունակի սպասարկել Դավիթաշենի երրորդ և չորրորդ թաղամասերի բնակիչներին:
Հայերեն

ԱՄՆ-ն չորս B-52 ռազմավարական ռմբակոծիչ է տեղափոխել Հնդկական օվկիանոսի ռազմակայան

Թրամփի բանագնաց Ուիթքոֆը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Իրանը, Պաղեստինը և այլ հարցեր

Դատախազությունը նվազեցրել է վճռաբեկ բողոքների թիվը՝ հիմնվելով նախադեպային որոշումների վրա

Շիրակի մարզի Սարատակ համայնքի նախկին ղեկավարը վերանորոգման ենթակա փողոցի փոխարեն հիմնանորոգվել է իր բնակության վայրի ճանապարհահատվածը

Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմը հանվում է

Հնդկաստանում Պակիստանի գնդակոծության հետևանքով 13 մարդ է զոհվել, 59՝ վիրավորվել

Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասին

ՀՀ կառավարության նիստ

Վրաստանում արձագանքել են ԱՄՆ դեսպանատան կողմից Թբիլիսիի առևտրի կենտրոններում ռումբերի սպառնալիքի մասին նախազգուշացմանը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ