ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը բողոք Է հայտնել Հարավային Կորեային Ճապոնական ծովում Տակեսիմա (Տոկտո) կղզիների մերձակայքում զորավարժություններ անցկացնելու կապակցությամբ, կղզիներ, որոնց նկատմամբ հավակնություն ունի Տոկիոն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է նախարարների կաբիենտի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:
«Տակեսիմա կղզիները Ճապոնիայի բուն տարածքներն են պատմականորեն, ինչպես նաեւ միջազգային իրավունքի տեսակետից: Մենք նման գործողությունները (զինավարժանքները) համարում ենք անընդունելի, ինչի առնչությամբ բողոք Է հայտարարվել հարավկորական կողմին»,- ասել Է նա:
Yonhap գործակալությունը դեկտեմբերի 25-ին հայտնել Է, որ զինավարժանքները տեղի են ունեցել դեկտեմբերի 4-ին Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերի եւ առափնյա պահպանության մասնակցությամբ: Դրանց մասշտաբը կրճատվել Է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ճապոնական ծովում Տակեսիմա կղզիները վեճի առարկա են Տոկիոյի եւ Սեուլի միջեւ:
Ճապոնիան պնդում Է, որ Հարավային Կորեան ապօրինաբար օկուպացրել Է այդ տարածքները, որոնք Ճապոնական կայսրության կազմի մեջ են ներառվել 1905 թվականին: Հարավային Կորեայի իշխանությունները, ինչպես եւ ԿԺԴՀ-ի ղեկավարությունը, հայտարարում են, թե այդ փոքրիկ կղզեխումբը միշտ եղել Է կորեական պետության կազմում: Այժմ կղզիները վերահսկում Է Հարավային Կորեայի բանակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: