Հասարակական

ՀՀ կառավարությունն Արցախին աջակցելու համար իրականացնում է մի շարք ծրագրեր՝ հատկացնելով մի քանի մլրդ դրամ. վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ամփոփեց Արցախի մեր հայրենակիցներին և ընդհանրապես Արցախի բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված միջոցառումները: «Առաջինը՝ Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության ծրագիրն է, որից օգտվում է շուրջ 87 հազար շահառու: Կառավարությունն այս նպատակով հատկացրել է 6.4 մլրդ դրամ:

Հաջորդ միջոցառումը Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող համայնքների բնակիչների աջակցության ծրագիրն է. այստեղ ունենք ավելի քան 2000 շահառու, կառավարությունը հատկացրել է մոտ 600 մլն դրամ:

Արցախում դեկտեմբեր ամսվա կենսաթոշակները և նպաստները վճարելու նպատակով Արցախի կառավարությանը գումար հատկացնելու մասին որոշում ենք կայացրել, որի շրջանակներում հատկացրել ենք շուրջ 940 մլն դրամ, Արցախում պետական աշխատողների դեկտեմբեր ամսվա աշխատավարձերը վճարելու նպատակով Արցախի կառավարությանը հատկացվել է մոտ 3.1 մլրդ դրամ:

Արցախի բնակչության վերջին երեք ամսվա կոմունալ վճարումների ամբողջական անհատույց հատուցումն իրականացնելու համար հատկացրել ենք շուրջ 1 մլրդ դրամ: Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ բացի վերոնշյալ ծրագրերից, որոնք իմ նշած ճանապարհային քարտեզի շրջանակում են, կառավարությունը հաստատել է ևս 8 միջոցառում, որոնք ընթացքի մեջ են և որոնց իրականացման վերաբերյալ հաշվետվությունները կներկայացվեն առաջիկայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդ 8 միջոցառումները ևս ճանապարհային քարտեզի շրջանակում են:

«Այստեղ երևի առանձնահատկությունն այն է, որ այդ միջոցառումների շահառու են հանդիսանում ոչ միայն Արցախի բնակիչները: Ես ուղղակի ցանկացա այս տեղեկատվությունը բարձրաձայնել, որովհետև գուցե մենք այս կայացրած որոշումների հետ կապված, այսպես ասած, շատ լայն տեղեկատվություն չենք տարածում նաև նկատի ունենալով, որ այս ամենը մեր պարտականությունն է և դրանից դա շատ թմբկահարելու անհրաժեշտություն չկա: Բայց մյուս կողմից այս պայմաններում հնչում են հարցեր կամ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե Արցախին մենք հոգսերի հետ միայնակ են թողել»,- ասաց վարչապետը:

Հայերեն Русский

Հայաստանն անցավ «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ

Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են տվել՝ կախվածության մեջ գցելով. մարզպետարանի հայտարարությունը

Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում որևէ հարևանի նկատմամբ. Փաշինյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ

Մեկնարկեց «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակ Պարգը ելույթ կունենա 5-րդը

Գետարգել-Ջրվեժ  ավտոճանապարհին  բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

Զելենսկին ավարտել իր այցը Թուրքիա և ուղևորվել Ալբանիա

Հայաստանում ուկրաինական համայնքը նշել է Վիշիվանկայի օրը

Զելենսկին հայտնել է, որ Ստամբուլում 4 պատվիրակությունների հանդիպումը կկայանա երեկոյան կամ մայիսի 16–ին

Ջրասուզակները Սև ծովում ավելի քան 5500 սուզում են կատարել՝ մազութի հավաքման համար