Հարավային Կորեան COVID-19-ի դեմ պատվաստանյութի մատակարարման շուրջ համաձայնագիր Է կնքել Pfizer-ի եւ Janssen-ի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի վարչապետ Չոն Սե Գյունը դեկտեմբերի 24-ին լրագրողներին հաղորդել Է, որ Սեուլը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարումների շուրջ համաձայնագիր Է կնքել Pfizer եւ Janssen ընկերությունների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Pfizer-ը, համաձայնագրին համապատասխան, պատրաստուկ կմատակարարի 10 մլն մարդու պատվաստման համար, Janssen-ը՝ վեց միլիոն մարդու համար, հայտարարել Է վարչապետը: Ընդամենը Հարավային Կորեան պատվաստանյութի մատակարարման շուրջ պայմանավորվել Է արտասահմանյան չորս ֆիրմաների հետ, դրանք կբավարարեն 44 մլն մարդու պատվաստելու համար, հաղորդել են տեղական ԶԼՄ-ները: Ներարկումները պլանավորվում Է սկսել 2021 թվականի երկրորդ եռամսյակում: Երկրի բժշկության բնագավառի ղեկավարների տվյալներով՝ դեկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ երկրում կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր հաշվել Է ավելի քան 52,5 հազար ախտահարված, մահացել Է 739 վարակված, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский