ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարո Ավանեսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ: Ինչպես փոխանցում է
«Արմենպրես»-ը, վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Կարո Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ»: