Հասարակական

«Ալո Շահումյանսկի» մականվամբ «օրենքով գողին» և ևս երեք անձի մեղադրանք է առաջադրվել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ներգրավելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել չորս անձի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Ալո Շահումյանսկի» մականվամբ անձը, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ և միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ և շարունակելով պահպանել «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, 2020թ. փետրվարի 22-ից ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր հարցին առնչվող վեճը, խնդիրը լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցներ հանդիսացող անձանց տալով հանձնարարություններ:

«Իրենց հերթին, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող տարբեր անձինք, ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին «Ալո Շահումյանսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից պարտք-գումարն ստանալու խնդրով դիմել են «Ալո Շահումյանսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողին», որը, իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, առաջացած վեճը լուծելու խնդիրը հանձնարարել է իր մտերիմ անձին, վերջինս էլ իր հերթին, առաջադրանքը կատարելու համար, ներգրավել է քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց:

Արդյունքում՝ ստանալով և կատարելով «Ալո Շահումյանսկի» մականվամբ «օրենքով գողի» հանձնարարությունները, վերջիններս մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Ալո Շահումյանսկի» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը) 2-րդ մասի 5-րդ կետով, խմբավորման մյուս անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը) հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 223.3-րդ հոդվածի 1-ին մասով և 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն