Մշակույթ

Արցախից Հայաստան եկած երեխաները նկարների ցուցահանդեսով պատմում են Արցախի մասին

1 րոպեի ընթերցում

Արցախից Հայաստան եկած երեխաները նկարների ցուցահանդեսով պատմում են  Արցախի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անունս Արցախ է» խորագրով ցուցահանդեսում ներկայացված է «Համազգայինը Արցախի մանուկների համար» ծրագրի նկարչության խմբակի 5-10 տարեկան երեխաների ավելի քան երեսուն աշխատանք, որոնցում փոքրիկները պատկերել են Արցախ աշխարհն իր ողջ հմայքով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Համազգային հայ կրթության և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանն ասաց, որ միությունը երկու ամիս է Արցախի երեխաների համար արվեստի տարբեր խմբակներ է կազմակերպում Երևանում, Աբովյանում, Դիլիջանում և Ստեփանակերտում:

«Խմբակներում արցախցի երեխաներին դասավանդում են Արցախի մասնագետները: Այսօր ներկայացվել են Երևանում գործող նկարչության խմբակի երեխաների ստեղծագործությունները, որոնք նրանք նկարել են պատերազմի ընթացքում: Պատերազմն արտացոլվել է նկարներում, սակայն որևէ հատուկ թեմայի ընտրություն չի եղել»,-նշեց Ավագյանն ու հավելեց, որ երեխաները մեծ սիրով են մասնակցում բոլոր դասընթացներին:

Ցուցահանդեսն իրենց ելույթով զարդարեցին միության թատերական խմբակի սաները:

«Անունս Արցախ է» ցուցահանդեսը բացվել է «Զանգակ» գրատանը: Այն կգործի մինչև դեկտեմբերի 25-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում