Միջազգային

Իլոն Մասքը պատմել Է, որ Apple-ի ղեկավարին առաջարկել Է քննարկել Է Tesla-ի գնումը

3 րոպեի ընթերցում

Իլոն Մասքը պատմել Է, որ Apple-ի ղեկավարին առաջարկել Է քննարկել Է Tesla-ի գնումը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքն այն հաղորդագրությունների ֆոնին, որ Apple-ը կարող Է իր Էլեկտրամոբիլը ներկայացնել մինչեւ 2024 թվականը, հայտարարել Է, որ դժվարին ժամանակներում Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկին առաջարկել Է քննարկել ընկերության գնումների հնարավորությունը, սակայն նա մերժել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Model 3 ծրագրի ամենադժվարին օրերին ես կապվեցի Թիմ Քուկի հետ՝ քննարկելու Apple ընկերության կողմից Tesla-ի գնման հնարավորությունը: Նա հրաժարվեց հանդիպումից»,-դեկտեմբերի 23-ին Մասքը գրել Է Twitter-ում: Apple-ի պլանների մասին նախօրյակին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների: Ընկերությունն ինքը դեռ դրանք չի հրապարակել: Գործակալության համաձայն, ընկերությունն սկսել Է սեփական ավտոմեքենայի մշակմամբ զբաղվել դեռ 2014 թվականին այն նախագծի շրջանակներում, որը հայտնի Է որպես Project Titan: Apple-ի ռազմավարության մեջ հիմնականը նոր տեսակի մարտկոցների արտադրությունն Է, որոնք խիստ նվազեցնում են դրանց ներկայիս գները: Tesla-ն 2017 թվականին Model 3-ի արտադրությունն սկսելուց հետո չի կարողացել իրագործել արտադրության ծավալները եւ պատվերների սպասարկումը: 2018 թվականի ապրիլին նրա կապիտալացումն ընկել Է քառորդ մասով, եւ ընկերությունն ստիպված Է եղել արտակարգ միջոցներ ձեռնարկել իրադրությունը շտկելու համար: Հետագայում Tesla-ն քանիցս հաշվետվություն Է ներկայացրել վնասների մասին, սակայն շարունակել Է վստահորեն մեծացնել ավտոմեքենայի թողարկումը:

Առաջին անգամ ընկերությունը զուտ շահույթի հասավ միայն 2018 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, սակայն այդ ցուցանիշներն աննշան են մնացել արտադրական հզորություններում ներդրումների պատճառով: Tesla-ի զուտ շահույթը, 2020 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով, տարեկան արտահայտությամբ աճել Է 2,3 անգամ՝ հասնելով 331 միլիոն դոլարի: Tesla Model 3-ն Էլեկտրական հինգտեղանոց սեդան Է, մոդելը ներկայացվել Է 2016 թվականի մարտի 31-ին: Tesla Model 3-ը մշակվում Է նոր հարթակով, որը տարբերվում Է նրանցից, որոնք օգտագործվում են Tesla Model S-ում եւ Tesla Model X-ում: Tesla Model 3-ը դարձել Է ընկերության առաջին մոդելը, որը նախատեսված Է զանգվածային շուկայի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում