Հայաստանի հազվագյուտ գիշատիչներից մեկը 100 տարի անց նորից հայտնաբերվել է հանրապետությունում
1 րոպեի ընթերցում
![Հայաստանի հազվագյուտ գիշատիչներից մեկը 100 տարի անց նորից հայտնաբերվել է հանրապետությունում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1038655.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հազվագյուտ գիշատիչներից մեկը՝ մանուլը, 100 տարի անց նորից հայտնաբերվել է հանրապետությունում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Մանուլը (լատ.՝ Otocolobus manul) կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Այլ կերպ անվանում են պալլասյան կատու, գերմանացի բնասեր Պետեր Պալլասի պատվին, ով XVIII դարում Կասպից ծովի ափին հայտնաբերել էր մանուլը: