Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 22-ին այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել բրիգադի կազմակերպչական և կառուցվածքային առանձնահատկությունները, միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող մարդասիրական խաղաղապահ առաքելությունների գործառույթները։

Բարձր գնահատելով խաղաղապահ բրիգադի զինծառայողների կողմից իրականացվող առաքելությունը, Վաղարշակ Հարությունյանը զորամասի հրամանատարական կազմին տվել է կոնկրետ հանձնարարականներ, ուղենշել աշխատանքային առաջիկա գերակա ուղղությունները։

Այցի ընթացքում պաշտպանության նախարարը շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել զորամասի լսարանային, զորանոցային և զենքի պահպանման պայմաններին։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում