Ինչպես են 61 օր գոյատևել Արցախում հայտնաբերված հայրն ու որդին

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացիական անձինք՝ հայր և որդի Միքայել ու Գեղամ Պետրոսյանները, 61 օր գոյատևել են անտառում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Նրանք Հադրութի բնակիչներ են: Որդին՝ Գեղամ Պետրոսյանը, հմուտ որսկան է: Տեղանքի իմացությունը նրան հնարավորություն է տվել անտառում թաքստոց գտնել և այնտեղ տեղափոխել նաև հորը: Գեղամը պատմել է, որ անձամբ լավ գիտեր Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքի անվտանգ ճանապարհը, սակայն հայրը տեղաշարժման խնդիրներ ուներ: Ուստի ստիպված են եղել անտառային թաքստոցում պատսպարվել և սպասել փրկարարներին: Այս ընթացքում գոյատևելու համար որդին կարողացել է մոտակա գյուղ հասնել՝ սնունդ՝ մասնավորապես պահածոներ, հայթայթելու համար»,-մանրամասնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտ և այժմ բժիշկների վերահսկողության տակ են:

Արցախի փրկարար ծառայության տեղեկատվությամբ՝ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 21-ին գտնվել են ողջ մնացած 2 քաղաքացիական անձինք: Ըստ այդմ՝ նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից ընդհանուր առմամբ, ողջ հայտնաբերվել է 9 անհետ կորած. յոթը եղել են զինծառայող, նրանցից 1-ը նոյեմբերի 14-ին հայտնաբերվել է Շուշիի տարածքից:

Հայերեն

Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում

Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ. Ռուբեն Վարդանյան

Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին. Reuters-ի անանուն աղբյուր

ՀՀ ԳԱԱ ինստիտուտը Վրաստանում տեղի ունեցած 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել