Հասարակական

ՃՏՊ Իջևան-Բերդ ավտոճանապարհին․ կան տուժածներ

2 րոպեի ընթերցում

ՃՏՊ Իջևան-Բերդ ավտոճանապարհին․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 20-ին, ժամը 01:49-ին ահազանգ է ստացել, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհին՝ Վազաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Էմիլ Հ․, ծնված 1983 թ., ուղևորներ՝ Հրաչիկ Հ․, ծնված 1979 թ․ և Սասուն Հ․, ծնված 1975 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սարալանջին:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ուղևոր Սասուն Հ․-ին։ Վարորդը և 2 ուղևորները հոսպիտալացվել են Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում