Հասարակական

Հիշատակի երթը դեպի Եռաբլուր ավարտվել է մոմավառությամբ և խնկարկման արարողությամբ

1 րոպեի ընթերցում

Հիշատակի երթը դեպի Եռաբլուր ավարտվել է մոմավառությամբ և խնկարկման արարողությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած հիշատակի երթը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն ավարտվել է: Ինչպես «Արմենպրես»-ը, Եռաբլուրում հոգևոր հայրերը անցկացրել են մոմավառություն և խնկարկման արարողություն՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում նահատակված հերոսների:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում