Արցախ

Արայիկ Հարությունյանն Արցախում դեկտեմբերի 19-21-ը սուգ հայտարարելու հրամանագիր է ստորագրել

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն Արցախում դեկտեմբերի 19-21-ը սուգ հայտարարելու հրամանագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր դեկտեմբերի 19-ից 21-ը ներառյալ սուգ հայտարարելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թշնամու կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի զոհերի հիշատակը հարգելու նպատակով Արցախի Հանրապետությունում 2020 թվականի դեկտեմբերի 19-ից 21-ը ներառյալ սուգ հայտարարելու մասին:

Համաձայն հրամանագրի՝ «Արցախի Հանրապետության դրոշի մասին» օրենքով սահմանված կարգով սգո օրերին կխոնարհվի Արցախի Հանրապետության դրոշը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում