Հասարակական

Հայաստանը շարունակելու է լինել Արցախի անվտանգության երաշխավորը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը շարունակելու է լինել Արցախի անվտանգության երաշխավորը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի անվտանգության երաշխավորը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դրա համար Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի կայուն և զարգացող պետություն: Այսինքն՝ դրա համար մենք պետք է մեր ներքին անվտանգությունն ապահովենք, մեր սահմանների անձեռնմխելիությունն ապահովենք, որպեսզի դա լինի ոչ միայն հայտարարություն, այլև իրողություն: Եվ, էլի եմ ասում, անվտանգությունը միայն ֆիզիկական անվտանգությունը չէ, որն ամենակարևորն է, բնականաբար: Սոցիալական անվտանգությունն էլ է կարևոր: Տնտեսական անվտանգությունն էլ է կարևոր»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ այս ընթացքում տասնյակ որոշումներ են կայացվել, որոնք ուղղված են եղել Արցախի բնականոն կյանքի վերականգնմանն ու ապահովմանը:

«Ժողովրդագրական անվտանգությունը նույնպես խնդիր է, ճի՞շտ է, և այսօր միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի մարդիկ վերադառնան Արցախ, և այդ ջանքերը շարունակելու են գործադրվել: Բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, որոշումներ ենք ընդունել, որոնք բոլորը չէ, որ վերաբերում են միայն Արցախին: Բայց նաև վերաբերում են նաև Արցախին: Մասնավորապես, զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալական երաշխիքների վերաբերյալ, և այլն, և այդպես շարունակ, որոնց շահառուները նաև Արցախի բնակիչներ ու քաղաքացիներ են, բնականաբար: Եվ էլ չեմ ասում, որ Արցախում կա իշխանություն, կառավարություն, որի հետ մենք սերտորեն համագործակցում ենք»,- նշել է վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում