Տարածաշրջանային

Էրդողանը ԱՄՆ պատժամիջոցները համարում է ակնհայտ հարձակում Թուրքիայի վրա

2 րոպեի ընթերցում

Էրդողանը ԱՄՆ պատժամիջոցները համարում է ակնհայտ հարձակում Թուրքիայի վրա

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 16-ին Նիղդե-Անկարա ավտոմայրուղու 2-րդ հատվածի բացման արարողության ժամանակ կոշտ հայտարարություններ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին՝ կապված այդ երկրի կողմից Թուրքիայի դեմ հայտարարված պատժամիջոցների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է İHA լրատվական գործակալությունը։

Ըստ Էրդողանի՝ ԱՄՆ-ն միակողմանի պատժամիջոցներով փորձում է իր երկրին ճնշումների ենթարկել և շեղել իր ընտրած ուղուց։

«2017 թվականից ի վեր ոչ մի երկրի նկատմամբ չի կիրառվել CAATSA-ի (օրենք «պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու» մասին) պատժամիջոցները։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ, այն առաջին անգամ կիրառվում է մեր երկրի նկատմամբ: Ի՞նչ դաշինք է սա, ի՞նչ միություն է սա: Այս որոշումը ակնհայտ հարձակում է մեր երկրի վրա», - ասել է Էրդողանը:

Դեկտեմբերի 14-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմայիլ Դեմիրի և երեք այլ անձանց դեմ։ Ըստ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, այդ որոշումը կապված է Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման հետ: Նա կոչ էր արել Թուրքիային ԱՄՆ-ի հետ համագործակցմամբ «անհապաղ» լուծել C-400-ի հետ կապված խնդիրը։ ԱՄՆ-ն պնդում է, որ ռուսական C-400-ները թուլացնում են ՆԱՏՕ-ի ընդհանուր ՀՕՊ համակարգերի պաշտպանվածության մակարդակը և դրանք դարձնում խոցելի։

Սեդրակ Սարգսյան

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում