Միջազգային

Եգիպտոսի խորհրդարանը վավերացրել է ՌԴ-ի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիրը

2 րոպեի ընթերցում

Եգիպտոսի խորհրդարանը վավերացրել է ՌԴ-ի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի պատգամավորների պալատը վավերացրել Է ՌԴ-ի հետ համակողմանի գործընկերության եւ ռազմավարական համագործակցության պայմանագիրը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:

Եգիպտոսում ՌԴ դեսպանության հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է Facebook-ի պաշտոնական Էջում, ասված Է, որ պայմանագրի վավերացումը դարձել Է «կարեւոր քայլ Ռուսաստանի եւ Եգիպտոսի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման ճանապարհին, որոնք հենվում են բարեկամության խորը ավարդույթների, մեր ժողովուրդների փոխադարձ համակրանքի եւ համագործակցության ուժեղացման փոխադարձ ձգտման վրա»:

Դեսպանությունը ճշտել Է, որ վավերացումը կայացել Է դեկտեմբերի 15-ին:

Պայմանագիրն ստորագրվել Է երկու երկրների նախագահների կողմից՝ 2018 թվականի հոկտեմբերի 17-ին, Սոչիում եւ ՌԴ Պետդումայի կողմից վավերացվել Է 2019 թվականի հուլիսի վերջին:

Այն ենթադրում Է երկու պետությունների ղեկավարների փոխադարձ այցեր տարին մեկ անգամից ոչ պակաս՝ Ռուսաստանի եւ Եգիպտոսի գերատեսչությունների նախարարների եւ ղեկավարների մասնակցությամբ:

Բացի այդ, պայմանագիրը նախատեսում Է «2+2» սխեմայով կոնսուլտացիաների ձեւաչափ՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարների եւ պաշտպանության նախարարների կազմով: Նաեւ փաստաթղթում նշված Է, որ Մոսկվան եւ Կահիրեն պարտավորվում են աջակցել համագործակցության զարգացմանը առեւտրի, տնտեսական, ռազմական եւ ռազմատեխնիկական բնագավառներում: «Կողմերը մեծ ուշադրություն են հատկացնում ենթակառուցվածքային նախագծերին, հատկապես միջուկային եւ մյուս տեսակների Էներգետիկայի ոլորտներում»,-ասվում Է պայմանագրի տեքստում:

Պայմանագիրը կնքվել Է տասը տարի ժամկետով եւ կգործի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական գործընթացների՝ երկու կողմի կատարման վերաբերյալ վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում