Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խնդրում է զգոն լինել գերությունից վերադարձած անձանց վերաբերյալ հրապարակումներ անելիս

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը լրատվամիջոցներին և քաղաքացիներին խնդրում է զգոնություն ցուցաբերել գերությունից վերադարձած անձանց վերաբերյալ հրապարակումներ անելիս, հաշվի առնել համացանցի առանձնահատկությունները և խուսափել նրանց անձնական տվյալների հրապարակումից: «Արմենպրես»-ը ներկայացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հաղորդագրությունը.

«Ադրբեջանից գերեվարված մեր 44 տղաների վերադարձից մեկ ժամ անց արդեն համացանցում առկա է տեսանյութ, որում հնչում են նրանց անունները։ Գերեվարված մեր հայրենակիցների վերադարձի նկատմամբ հանրային մեծ սպասումը ակնհայտորեն հանգեցնելու է նրանց նկատմամբ հանրային ուշադրության մեծացման, ինչը զուգորդվում է եւ դեռ կարող է զուգորդվել նրանց անձնական տվյալների եւ անձնական կյանքի տվյալների հրապարակմամբ համացանցում ինչպես անհատ օգտատերերի, այնպես էլ լրատվամիջոցների կողմից։

Այս կապակցությամբ հարկ է հիշել, որ տեղեկությունը համացանցում մնում է հավերժ եւ հասանելի է անկախ տարածությունից, ուստի հետագայում այն կարող է միջամտել եւ բացասաբար անդրադառնալ գերությունից վերադարձած մեր հայրենակիցների ու նրանց հարազատների անձնական կյանքին, զրկել նրանց համացանցում մոռացված լինելու իրավունքից։

Հետեւաբար, եւ մեր հայրենակիցներին, եւ լրատվամիջոցներին խնդրում ենք զգոնություն ցուցաբերել գերությունից վերադարձած մեր հայրենակիցների վերաբերյալ հրապարակումներ անելիս, հաշվի առնել համացանցի առանձնահատկությունները եւ խուսափել գերությունից վերադարձած անձանց անձնական տվյալների, ներառյալ անձնական կյանքի տվյալների անհարկի (չհիմնավորված, ոչ պիտանի, ոչ անհրաժեշտ, ոչ չափավոր) հրապարակումից, նախապատվություն տալ գերությունից վերադարձած անձանց մասին տեղեկությունների ապանձնավորված հրապարակմանը։

* Պետք է նշել, որ որոշ հրապարակումներում գերությունից վերադարձած մեր հայրենակիցների դեմքերն ապանձնավորված են, ինչը բխում է նրանց անձնական տվյալների պաշտպանության եւ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքներից եւ հնարավորություն կտա նրանց հետագայում չնույնականացվել համացանցում։

* Համանման հորդորով նոյեմբերի 23-ին Գործակալությունը խնդրել էր խուսափել գերեվարված զինվորների մասնակցությամբ տեսանյութերի (ադրբեջանական աղբյուրների) տարածումից»:

Հայերեն Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը