Վրաստանի կառավարող կուսակցությունը Գախարիային կրկին առաջադրել Է վարչապետի թեկնածու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրացական երազանք – Ժողովրդվարական Վրաստան» կառավարող կուսակցությունը Վրաստանի գործող վարչապետ Գեորգի Գախարիային առաջադրել Է նոր կառավարության ղեկավարի պաշտոնում: Դեկտեմբերի 14-ին այդ մասին հայտնել են խորհրդարանի մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» քաղաքացիների քաղաքական միավորումը վարչապետի պաշտոնի համար Վրաստանի խորհրդարանին Է ներկայացրել Գեորգի Գախարիայի թեկնածությունը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Գախարիան Վրաստանի կառավարությունը գլխավորում Է 2019 թվականի սեպտեմբերից:

Այն բանից հետո, երբ դեկտեմբերի 11-ին աշխատանքն սկսեց նոր գումարման խորհրդաանը, կառավարությունը վարչապետի գլխավորությամբ վայր դրեց իր լիազորությունները, եւ դրա բոլոր անդամները դարձան պաշտոնակատարներ: Այժմ Գախարիան պետք Է խորհրդարանին ներկայացնի ծրագիրը եւ ապագա նախարարների կաբինետը, ինչից հետո կսկսվի հաստատման ընթացակարգը, ինչի համար պատգամավորներն ունեն երկու շաբաթ:

Եթե դա տեղի չունենա, նախագահը կարձակի օրենսդիր մարմինը եւ կնշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել երկու փուլով՝ հոկտեմբերի 31-ին եւ նոյեմբերի 21-ին: Դեկտեմբերի 3-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել Է ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը հաղթանակ Է տարել՝ հավաքելով ընտրողների ձայների 48,22 տոկոսը եւ ստանալով 150 մանդատներից 90-ը: Բացի «Վրացական երազանքից» խորհրդարան Է անցել նաեւ «Ուժը միասնության մեջ Է» միացյալ ընդդիմությունը» որի մի մասն Է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հիմնած «Միասնական ազգային շարժումը»: Դաշինքը հավաքել Է ձայների 27,18 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներով է սպառնացել այն երկրներին, որոնք կհրաժարվեն ընդունել միգրանտներին

ՄՊՀ-ն նոր տեխնիկական լուծումներ է առաջարկում հեղուկ գազի շուկայում թերլիցքավորման խնդիրները լուծելու համար

Մահացել է լրագրող Արմեն Դուլյանը

Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը

Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ. առցանց արդեն հասանելի է նաև տեսահսկման համակարգը

Բեռլինում գործադուլ են սկսել հասարակական տրանսպորտի աշխատողները

Նախատեսվում է իրական մրգային օղի արտադրողներին տրամադրել սուբսիդավորում ակցիզի չափով․ ՄՊՀ նախագահ

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շփումների, բայց Վաշինգտոնից հարցումներ չեն եղել. Պեսկով

Տոմատի մածուկի շուկայում գործող 13 տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը հանդիպել է Սիրիայի արտաքին գործերի նախարարի հետ