ՀՀ ԱԳ փոխնախարարն ԱՊՀ նիստին խոսել է անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտման հրատապության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի մասնակցությամբ դեկտեմբերի 10-ին կայացել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, տեսակապի ձևաչափով կայացած նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների համագործակցության և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Նիստի օրակարգում ներառված էր տարբեր ուղղություններով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված շուրջ 15 փաստաթուղթ, այդ թվում՝ 2021թ. ԱՊՀ ԱԳ նախարարությունների միջև բազմամակարդակ խորհրդատվությունների ծրագիրը, ԱՊՀ գործադիր կոմիտեի գործունեության, ինչպես նաև COVID-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ գործողությունների վերաբերյալ:

Նիստի ընթացքում ստորագրված փաստաթղթերի մի մասը կներառվի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստի օրակարգում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ստեղծման 75-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների համագործակցության մասին համատեղ հայտարարությունը, մինչև 2025թ. ԱՊՀ մասնակից պետությունների՝ ռազմական համագործակցության մասին հայեցակարգը, ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է օրակարգային հարցերի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը: Արմեն Ղևոնդյանն անդրադարձել է նաև Թուրքիայի անմիջական աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային: ԱՊՀ ԱԳՆԽ նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրվել է անհապաղ լուծում պահանջող այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև՝ զոհվածների դիերի փոխանակումը, անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտման հրատապությունը, հայկական պատմամշակութային արժեքների պահպանման անհրաժեշտությունը:

Հայերեն Русский

Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան

Սպիտակ տունը Թրամփի հանդիպումները Նեթանյահուի և Զելենսկու հետ անվանել է արդյունավետ

Ռուբիոն, Հեգսեթը և Բեսենթը մասնակցել են Թրամփի և Զելենսկու հանդիպմանը

ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն կստեղծեն ռազմական նպատակներով արհեստական ​​բանականության օգտագործման հարցերով խումբ

Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի

Գանսու. չինական նահանգի հնագույն ժառանգությունն ու նոր հավակնությունները

Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»

Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար

Ավելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿ

Ամերիաբանկը նպատակադրվել է իր հաճախորդների քանակը հասցնել ավելի քան մեկ միլիոնի, ինչի համար կան անհրաժեշտ նախադրյալներ. Արման Բարսեղյան