Քաղաքականություն

Մարուքյանն անդրադարձավ Արցախի անկախության ճանաչման բանաձև ներկայացնելու խնդրին

1 րոպեի ընթերցում

Մարուքյանն անդրադարձավ Արցախի անկախության ճանաչման բանաձև ներկայացնելու խնդրին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սկսել է Արցախի անկախության ճանաչման բանաձևի մշակման գործընթաց, սակայն Մարուքյանն այս պահին նպատակահարմար չի համարում այն իրականացնելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մարուքյանն ասաց դեկտեմբերի 11-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

«Այդ հարցում որոշակի պետական գաղտնիք պարունակող հանգամանքներ կան: Մենք նման գործընթաց սկսել ենք, բայց այդ գործընթացն այս պահին նպատակահարմար չէ իրականացնել: Եթե քաղաքական միավորը պատասխանատու միավոր է, պատասխանատվություն է կրում, ապա չի կարող քայլեր անել, որոնք կվտանգեն որևէ մեկի կյանքը կամ որևէ գործընթաց»,- ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, որ շուրջ մեկ ամիս զբաղվել են այդ հարցով, այդ ընթացքում գործընթացներ են եղել համապատասխան մարմինների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում