Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանել է «Թբիլիսիի շուկաները Սևանի սիգով լցվելու» մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանել է լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությունը, ըստ որի՝ Թբիլիսիի շուկաները հեղեղված են Սևանի սիգով: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարող Անի Հակոբյանը նշեց, որ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այս տարի գործարկվել է «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգը: Համաձայն դրա` «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ օրենքով սահմանված կարգով հայտեր ներկայացրած, ապա Շրջակա միջավայրի նախարարության հետ պայմանագրեր կնքած բոլոր ձկնորսներն արդյունագործական ձկնորսություն էին իրականացնում օրենքի սահմաններում, սահմանված կարգով ու չափաքանակներով։

Սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսություն իրականացնելու համար նախատեսված էր 300 տոննա սահմանաչափ։ Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքվել է 255 պայմանագիր՝ շուրջ 236 տոննա ձկան որս իրականացնելու համար: Որսաշրջանի ողջ ընթացքում որսացել են շուրջ 204 տոննա ձուկ: Սահմանված կամ տրված թույլտվություններում ամրագրված չափաքանակի գերազանցում տեղի չի ունեցել: Մինչև արդյունագործական ձկնորսության կանոնակարգումը և կանոնակարգումից հետո որսված ձկան պաշարի մեծ մասը պահվում է սառցարանային տնտեսություններում, ապա հանվում վաճառքի նաև արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտից հետո:

Հայերեն

ԱՄՆ-ն կասեցրել է Չինաստանից միջազգային ծանրոցների ընդունումը, ինչը սպառնում է Temu-ի նման հարթակներին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հոկեյի մրցաշարի հաղթողը Դոնի Նախիջևանի թիմն է

Նախորդ տարվա ընթացքում տարբեր ծրագրերով հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 392 մլրդ ՀՀ դրամ

ՊԵԿ–ը քաղաքացու բանկային գործարքների մասին մանրամասն տեղեկատվություն չունի և չի ունենալու. Էդուարդ Հակոբյան

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Զելենսկիի հետ. Պեսկով

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ոստիկանությանը պետական և համայնքային մարմինների տեսանկարահանող սարքերին հասանելիություն տալու օրինագծին

Հայաստանը ստորագրել է ԵԿԱԿ «քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջադեպերի քննության համագործակցության վերաբերյալ վարքագծի կանոնների մասին» փաստաթուղթը

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային