Ոստիկանությունը հայտնաբերել է Մյասնիկյան պողոտայում ցուցարարին վրաերթի ենթարկած վարորդին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը հայտնաբերել է Մյասնիկյան պողոտայում ցուցարարին վրաերթի ենթարկած անձին, որը տվել է խոստովանական ցուցմունք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Դեկտեմբերի 9-ին, ժամը 15:06-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ ձախ ոտքի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Մյասնիկյան պողոտայում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ժամը 14:30-ին Մյասնիկյան պողոտայում տղամարդուն մեքենայով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 18.00-ին նա ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Ազատավան գյուղում կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է

Անտոնիո Գուտերեշը մտահոգված է ՄԱԿ-ի և այլ զարգացման ծրագրերում ԱՄՆ ֆինանսավորման կրճատումներով

Սաուդյան Արաբիան 90 միլիարդ դոլարի նախնական համաձայնագրեր է կնքել ամերիկյան ընկերությունների հետ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարը և սաները հանդիպել են Գեղարքունիքի մարզի դպրոցականների հետ

Չինաստանը դադարեցրել է ամերիկյան ընկերությունների նկատմամբ արտահանման վերահսկողության որոշ միջոցները

ԱՄՆ-ն և Կատարը 1.2 տրիլիոն դոլարի տնտեսական համաձայնագիր են կնքել

Boeing-ը 200 միլիարդ դոլարի պատվեր է ստացել Qatar Airways-ից

Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 36 հազար մանրաձուկ

Նիդեռլանդները պատրաստվում է Leopard 2A8 մակնիշի 46 տանկ գնել Գերմանիայից

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին