Տարածաշրջանային

Գերմանիան կարող է չկանխել Թուրքիայի դեմ պատժամիջոցները

2 րոպեի ընթերցում

Գերմանիան կարող է չկանխել Թուրքիայի դեմ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական առաջատար պարբերականներից Frankfurter Allgemeine Zeitung-ը (FAZ) գնահատականներ է տվել առ այն, որ դեկտեմբերի 7-ին կայացած ԵՄ նիստից հետո Գերմանիայի կառավարության համար դժվարացել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների իրականացման կանխումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ FAZ-ը ուշադրություն է հրավիրում մի կողմից Ֆրանսիայի և Հունաստանի՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջների վրա, իսկ մյուս կողմից այն բանի վրա, որ Թուրքիան դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու կամ Արևելյան Միջերկրածովյան խնդրի լարվածությունը նվազեցնելու համար ոչ մի քայլ չի ձեռնարկել։

«Նախագահ Էրդողանն այնքան անկատար խոստումներ է տվել, որ իր փորձությունը բեկումնային կետի է հասել: ԵՄ-ն, իր վստահելիությունը պահպանելու նկատառումներից ելնելով, չի կարողանա խուսափել պատժամիջոցների կիրառումից»,- գրված է զեկույցում։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը, որը միջնորդի դեր է ստանձնել Հունաստանի և Կիպրոսի հետ Միջերկրական ծովի արևելյան ավազանում և Էգեյան ծովում լարվածությունը հանդարտեցնելու համար, ասել է, որ Գերմանիան ամեն ինչ արել է փոխզիջման համար,սակայն բոլոր այդ նախաձեռնությունները անհաջողության են մատնվել:

«Դժբախտաբար թուրքական կողմից անընդհատ սադրանքներ են եղել։ Այժմ ԵՄ գագաթնաժողովի ժամանակ առաջնորդները պետք է որոշում կայացնեն»,- ասել է Մաասը։

Դեկտեմբերի 10-11-ը տեղի է ունենալու ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը, որի ընթացքում քննարկվելու է Թուրքիայի դեմ ԵՄ-ի կողմից պատրաստված պատժամիջոցների ցանկը։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիան դեմ է պատժամիջոցների կիրառմանը և չի աջակցում այդ ցանկի անհապաղ իրականացմանը:

Էմմա Արդարյան

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում