Տարածաշրջանային

Էրդողանի նախկին հակառակորդը հայտարարել է նոր կուսակցություն հիմնադրելու մասին

2 րոպեի ընթերցում

Էրդողանի նախկին հակառակորդը հայտարարել է նոր կուսակցություն հիմնադրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում անցկացված նախորդ նախագահական ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդ, Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) նախկին պատգամավոր Մուհարրեմ Ինջեն հայտարարել է նոր քաղաքական կուսակցություն հիմնադրելու մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demokrat Haber լրատվական կայքը, քաղաքական գործիչը, ընդգծելով Թուրքիայում բոլոր կուսակցությունների միանման լինելու փաստը, ասել է, որ Թուրքիայում ժողովրդավարություն հաստատելու նպատակով շարունակելու է մարտահրավերներ նետել մյուս կուսակցություններին։

«Չեք կարող ձեր երկիր բերել մի բան, որը բացակայում է ձեր կուսակցությունում: Հանրապետական ժողովրդական կուսակցությունում ժողովրդավարություն չկա: Ոչ մի ոլորտում չկա: Եթե փոխնախագահը ինքն է նշանակում և ուղարկում քաղխորհրդի անդամներին, ապա ինչ ժողովրդավարության մասին է խոսքը: Ովքե՞ր եք դուք: Գրավել եք կուսակցությունը, փոխել եք կանոնադրությունը, թե ՝ դու ինձ ընտրիր, ես էլ քեզ կընտրեմ..․ Ես երբեք չեմ դադարելու խոսել»,- ասել է Մուհարրեմ Ինջեն:

Քաղաքական գործիչը հայտնել է, որ այժմ իր աջակիցները ուսումնասիրում են եվրոպական շատ կուսակցությունների կանոնադրությունները և նախատեսում են մինչև 2020թ․ ավարտը հիմնադրել կուսակցությունը:

2018թ․ հունիսի 24-ին Թուրքիայում անցկացված նախագահական և խորհրդարանական համատեղ ընտրություններում ՀԺԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Մուհարրեմ Ինջեն ստացել էր ձայների 30.7%։ 2020թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ինջեն բազմիցս հայտարարել է ՀԺԿ-ից դուրս գալու և նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու ցանկության մասին։ Օգոստոսի 5-ին Մուհարրեմ Ինջեն լքել է ՀԺԿ-ն, իսկ սեպտեմբերի 4-ին նրա կողմից սկսվել է Հայրենական շարժումը (Memleket Hareketi), որը հող է նախապատրաստել նոր կուսակցության հիմնադրման համար։

Էմմա Արդարյան

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում