Քաղաքականություն

Իշխան Սաղաթելյանը կոչ է անում քաղաքացիներին ժամը 17:00-ին դադարեցնել բողոքի ակցիաները

1 րոպեի ընթերցում

Իշխան Սաղաթելյանը կոչ  է անում քաղաքացիներին ժամը 17:00-ին դադարեցնել բողոքի ակցիաները

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ է անում քաղաքացիներին դեկտեմբերի 8-ին ժամը 17:00-ից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սաղաթելյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես կգանք հայտարարությամբ և կներկայացնենք մեր հետագա անելիքները»,- գրել է Սաղաթելյանը:

«Հայրենիքի փրկության շարժում»-ը դեկտեմբերի 8-ին տվել է մեկնարկը քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաների` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այն ձևավորվել է ընդդիմադիր 16 կուսակցությունների համագործակցությամբ։ Վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում