Միջազգային

Հարավային Կորեան պլանավորում է պատվաստանյութ գնել 44 մլն մարդու համար

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան պլանավորում է պատվաստանյութ գնել 44 մլն մարդու համար

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: (Հարավային) Կորեայի Հանրապետությունը համաձայնագիր Է ստորագրել հաջորդ տարի 44 մլն մարդու համար COVID-19-ի դեմ պատվաստանյութի մատակարարման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 8-ին հայտարարել Է ԿՀ-ի առողջապահության նախարար Պակ Նին Հուն:

Կառավարությունը պայմանավորվել Է AstraZeneca Plc, Pfizer Inc., Moderna Inc. եւ Johnson & Johnson՚s Janssen ընկերություններից պատվաստանյութեր գնելու շուրջ՝ 34 մլն մարդու պատվաստելու համար, ճեպազրույցում լրագրողներին հայտնել Է նախարարը: 10 մլն մարդու համար չափաբաժինները կգնվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվաստման գլոբալ նախագծի շրջանակներում, որը հայտնի Է որպես COVAX, հավելել Է պաշտոնյան:

«Սկզբում մենք պլանավորել Էինք պատվաստանյութերով ապահովել 30 մլն մարդու, բայց որոշեցինք ավելի շատ գնել, քանի որ առկա Է անորոշություն դրանց հաջող ազդեցության նկատմամբ եւ սուր մրցակցություն՝ գնումների առումով»,-ասել Է նա:

Պատվաստանյութի մատակարարումները սկսկսվեն մարտից ոչ ուշ, բայց իշխանությունները կվերահսկեն, թե պատվաստանյութները մի քանի ամսվա ընթացքում ինչպես են աշխատում մյուս երկրներում՝ ապահովելու համար դրանց կիրառման անվտանգությունը: Հավանաբար զանգվածային պատվաստումը կսկսվի հաջորդ տարվա երկրորդ կեսին: Միեւնույն ժամանակ նա նշել Է երկրի որոշակի հաջողությունները վիրուսի տարածումը զսպելու գործում եւ ասել. «Մենք շտապ կարգով պատվաստումն սկսելու անհրաժեշտություն չենք տեսնում, չհամոզվելով, որ պատվաստանյութերի ռիսկերն ստուգվել են»: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման գործակալության (KDCA) տվյալներով՝ դեկտեմբերի 7-ի կեսգիշերի դրությամբ երկրում գրանցվել Է հիվանդության 38,7 հազար դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում