ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀվարչապետՆիկոլՓաշինյանիհրաժարականը պահանջող ցուցարարները փորձում են փակել Երևանի մի շարք փողոցներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիա մասնակիցները փորձում են փակել Աբովյան-Մոսկովյան փողոցը` երթևեկությունը կաթվածահար անելու նպատակով: Ոստիկանության աշխատակիցները կարգավորում են երթևեկությունը՝ ակցիա իրականացողներին հրավիրելով դեպի մայթեր:
Ցուցարարները «Կամազ» բեռնատար մեքենաներով փակել են նաև Մյասնիկյան պողոտան: Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ: Իսկ Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիա իրականացնելու ժամանակ բերման է ենթարկվել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
«Հայրենիքի փրկության շարժում»-ը տվեց մեկնարկը քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաների` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Անհնազանդության ակցիաները կշարունակվեն մինչև 17:00-ն: