ՄԱԿ-ը 2021 թվականին կանխատեսում է ծանրագույն հումանիտար ճգնաժամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականին աշխարհը կարող է կանգնել ծանրագույն հումանիտար ճգնաժամի առջև, եթե երկրները անհրաժեշտ ֆինանսավորում չտրամադրեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դևիդ Բիզլին, ով ելույթ է ունեցել COVID-19-ի դեմ պայքարին նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստում:

Նա նշել է, որ վերջին չորս տարում հիմնականում զինված հակամարտությունների պատճառով սովամահության եզրին գտնվող մարդկանց թիվը 80 միլիոնից հասել է 135 միլիոնի:

«Կորոնավիրուսի հետևանքների պատճառով սովից կարող է մահանալ 270 միլիոն մարդ»,- ասել է Բիզլին:

Նրա խոսքով ՝ 2021 թվականը աղետալի կլինի՝ ելնելով առկա իրողություններից:

«Քանի որ մենք ծախսել ենք 19 տրիլիոն դոլար, այդ գումարը չի կարող լինել և չի լինի, ամենայն հավանականությամբ, 2021 թվականին: Տնտեսական անկում է տեղի ունենում, և պահանջները կրկնակի ավելացել են: 2021 թվականը կդառնա ՄԱԿ - ի հիմնադրման պահից ի վեր ամենալուրջ հումանիտար ճգնաժամի տարին»,- ընդգծել է Բիզլին:

Ըստ նրա` եթե հաջողվի անհրաժեշտ միջոցներ հավաքել, ապա հնարավոր կլինի կանխել ապակայունացումը, սովն ու արտագաղթը:

«Ինչպես ես ասում եմ իմ շատ ընկերներին և աշխարհի առաջնորդներին, հաջորդ տարի չենք կարողանա ֆինանսավորել ամեն ինչ: Այնպես որ, մենք պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնենք ապակայունացման, սովի և միգրացիայի խնդիրներին», - նշել է Բիզլին:

Հայերեն Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին