Հայկական կողմն ամեն ինչ անում է գերիների փոխանակումն արագացնելու համար. Ավինյանը՝ ԱՄՆ դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարությունը մտադրված է էլ ավելի մեծ թափով առաջ մղել նախորդ տարիներին մեկնարկած բարեփոխումների ծրագիրը, ինչպես նաև այժմ աշխատանք է տարվում հակաճգնաժամային տնտեսական ծրագրի ուղղությամբ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի ներդրումային ու գործարար միջավայրին և թվայնացմանը վերաբերող հարցեր:

Դեսպան Թրեյսին ասել է, որ հայ-ամերիկյան գործակցությունը ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու ու հայաստանյան բարեփոխումներն առաջ տանելու հարցերում կընձեռի փոխադարձ բարեկեցության առավել մեծ հնարավորություններ։

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի կարգավորման ուղղությամբ և այս համատեքստում կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի աջակցությունը և դրա հետագա ընդլայնումը: Ամերիկյան կողմը ներկայացրել է Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող հումանիտար աջակցության ընթացիկ աշխատանքները։

Գերիների փոխանակման գործընթացի հետ կապված հարցերի մասին քննարկման ընթացքում Տիգրան Ավինյանն ասել է, որ պետք է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Նա հավելել է, որ հայկական կողմից ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար: Դեսպան Թրեյսին նշել է, որ պատրաստ է կառուցողական երկխոսություն ծավալել փոխվարչապետի հետ այն մասին, թե ինչով կարող է Միացյալ Նահանգները օգտակար լինել այս ջանքերում։

Հայերեն English Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է