Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1277 նոր դեպք. ապաքինվել է 1433 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 138508 դեպք, որոնցից 113228-ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22448 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 3453 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 519445 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1277 նոր դեպք և 1433 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2254 (ավելացել է ևս 26-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 11 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 578 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Русский

Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը

Ուկրաինայի պաշտպանության նախարարն արդյունավետ է անվանել Ստամբուլում ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ եռակողմ հանդիպումը

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

«Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախատեսում են օդային տաքսի գործարկել երկրպագուների համար

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումներ կունենա Երևանի և Բաքվի հետ

Թանգարանների գիշեր․ ի՞նչ միջոցառումներ են սպասվում

Կայա Կալասը Տիրանայում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ

ՀՀ ԲՏԱ նախարարը ԵՊՀ շրջանավարտների ֆորումին կարևորել է համալսարանական կրթության դերը տնտեսության զարգացման բոլոր ուղղություններում

Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին