Տարածաշրջանային

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

1 րոպեի ընթերցում

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Reuters միջազգային լրատվական գործակալությունը, հիմնվելով իր բանկային սեկտորի տվյալների վրա, Թուրքիայի Հանրապետության Կենտրոնական բանկում տեղի ունեցող շարժերի վերաբերյալ զեկույց է պատրաստել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայն Reuters-ի հրապարակած զեկույցի՝ նոյեմբերի 23-27 ընկած շաբաթում Թուրքիայի Կենտրոնական բանկի ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ 18 միլիարդ դոլարից հասնելով 13 միլիարդի։ Ըստ բանկիրների փոխանցած տվյալների՝ վերջին անգամ Թուրքիայի ԿԲ ռեզերվները այդչափ նվազել էին 2003-ին։

«Բանկիրները կարողանում են հաշվարկել Թուրքիայի ԿԲ-ի ռեզերվներում տեղի ունեցող փոփոխությունների մեծ մասը։ Թեև դրանք հիմնականում համընկնում են ԿԲ-ի հրապարակած տվյալների հետ, այնուամենայնիվ երբեմն այդ հաշվարկներում տարբերություններ լինում են։ Մյուս կողմից ակնկալվում է, որ ԿԲ ռեզերվները առաջիկա ժամանակահատվածում կավելանան 8-10 միլիարդ դոլարով՝ պահուստային պահանջների փոփոխությունների և գանձապետարանի կողմից եվրոպարտատոմսերի թողարկման շնորհիվ։ Այնուամենայնիվ, ըստ բանկիրների տրամադրած տեղեկատվության այդ աճը կլինի ոչ թե հաջորդ շաբաթ, այլ աստիճանաբար», - գրված է Reuters-ի զեկույցում։

Էմմա Արդարյան

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում