Իրանի խորհրդարանը հաստատել Է միջուկային գործունեության ակտիվացման նախագիծը. Fars

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանը հաստատել Է երկրի միջուկային գործունեության ակտիվացման նախագծի ընդհանուր դրույթները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Fars գործակալությունը:

Նրա տվյալներով՝ դեկտեմբերի 1-ին խորհրդարանի նիստի ընթացքում 251 պատգամավոր կողմ Է քվեարկել «պատժամիջոցների չեղարկման ռազմավարական միջոցառում» անվանմամբ նախագծին: Օրինագիծը, ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, ենթադրում Է երկրում տարեկան 20 տոկոս հարստացման մակարդակով (20 տոկոսից բարձր ուրանը համարվում Է զինագործական) 120 կիլոգրամ ուրանի արտադրություն եւ կուտակում, ինչպես նաեւ ամսական առնվազն 500 կիլոգրամ ցածր հարստացված ուրանի արտադրություն: Ներկայում Իրանը 4 տոկոսից բարձր մակարդակի ուրան Է հարստացնում՝ 3,67 տոկոսի փոխարեն, որը նախատեսված Է համաձայնագրով:

Բացի այդ, ինչպես հայտնել են խորհրդարանականները, ուրանի հարստացման համար ենթադրվում Է IR-2M ցենտրիֆուգի եւ IR-6 ցենտրիֆուգի գործարկում այն դեպքում, երբ միջուկային գործարքը ենթադրում Է IR-1 առաջին սերնդի ցենտրիֆուգի օգտագործում: Նախագիծը ենթադրում Է Արաքում ծանր ջրով աշխատող ռեակտորի «օպտիմալացում» 40 մեգավատ հզորությամբ եւ 40 մեգավատ հզորությամբ ծանր ջրով աշխատող եւս մեկ ռեակտորի շինարարություն՝ բժշկական նպատակներով ռադիոիզոտոպներ արտադրելու համար: Օրինագծի վավերացման համար անհրաժեշտ Է նաեւ Սահմանադրության պահապանների խորհրդի՝ Իրանում իշխանության հատուկ վերխորհրդարանական մարմնի համաձայնությունը, որն օրինագծերի ստուգում Է անցկացնում: Այդ դեպքում օրենքը պարտադիր կլինի ի կատար ածելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ