Տարածաշրջանային

Reuters-ն անարդյունավետ է համարում Թուրքիայում իրականացվող կարանտինային միջոցառումները

2 րոպեի ընթերցում

Reuters-ն անարդյունավետ է համարում Թուրքիայում իրականացվող կարանտինային միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Reuters միջազգային լրատվական գործակալությունը համապարփակ վերլուծություն է հրապարակել Թուրքիայում կորոնավիրուսի (Covid-19) կանխարգելման համար իրականացվող կարանտինային միջոցառումների և արգելքների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ այդ վերլուծության՝ արգելքները չեն կարողացել խոչընդոտել վարակի տարածմանը։ «Թուրքիայում կորոնավիրուսային դեպքերը կանխելու նպատակով կիրառվող սահմանափակումները չկարողացան վերահսկել վարակի երկրորդ ալիքը։ Արդեն յոթ օր է, մեծ արագությամբ ավելանում է կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը և չնայած նախագահ Էրդողանի կառավարության՝ վարակի երկրորդ ալիքը վերահսկելու համար գործադրած ջանքերին, թվերը դեռևս շատ բարձր են։ Թուրքիան նախատեսում էր հայտարարել, որ կորոնավիրուսի պատճառով անկում ապրող տնտեսությունը արդեն վերականգնվում է, սակայն տնտեսության վիճակի որոշակի բարելավումը, որի միջոցով Էրդողանը կարողացավ քաղաքական աջակցություն ստանալ, այժմ վտանգված է նոր համաճարակով»,- գրված է Reuters գործակալության վերլուծության մեջ։

Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝ նոյեմբերի 29-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսային վարակման 6439 նոր դեպք, 185 մահ։ Ընդհանուր առմամբ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվել է 494,351, իսկ մահացել է 13,558 մարդ։

Էմմա Արդարյան

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում