Տարածաշրջանային

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 127 հազարից ավելի է

1 րոպեի ընթերցում

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 127 հազարից ավելի է

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում, վերջին տվյալների համաձայն, գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 4 հազար 472 նոր դեպք: Մահերի թիվն ավելացել է 34-ով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ կորոնովիրուսի հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 127 հազար 942 է: Վերականգնվածների թիվը կազմում է 106 հազար 328:

Համավարակի ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 195 մարդ: Կարանտինի մեջ է գտնվում 2 հազար 76 մարդ: Ստացիոնար վերահսկողության տակ է 6 հազար 286-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում