Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 27-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շրջել կենտրոնի հիվանդասենյակներով, մարզասրահներով, ծանոթացել պատերազմի ընթացքում վիրավորված և կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տղաների հետ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից։

«Կենտրոնի ընթերցասրահում տեղի ունեցավ նաև անկեղծ զրույց, որի ընթացքում տղաները պատմեցին իրենց մարտական ուղու մասին, բարձրացրեցին իրենց հուզող հարցերը, դիտարկումներ արեցին ինչպես բանակի ու պատերազմի, այնպես էլ երկրի առաջ ծառացած խնդիրների մասին: Կենտրոնում վերականգնվող արցախցի զինվորական Արթուր Աբրահամյանը պատմեց, որ աներկբա որոշում ունի՝ վերադառնալ Արցախ ու զրոյից սկսել կառուցել իր տունը, բանակը, երկիրը, միասնական, համերաշխ ու հաստատակամ լինել նորից հաղթելու համար:

Տիկին Հակոբյանը լսեց բոլորին, պատասխանեց հարցերին, և, ի դեմս հանդիպման ներկաներին, հավաստիացրեց, որ բոլոր վիրավորներն ու տուժածներն իրենց կյանքի որակի բարձրացման համար ստանալու են անհրաժեշտ բուժօգնություն, բոլորը լինելու են հոգածության տակ: «Ինձ համար կարևոր է ինչպես զինվորների ֆիզիկական, այնպես էլ հոգեկան ամրությունը: Օր առաջ սկսելու ենք ձեր վերականգնումը, դրանում չկասկածե՛ք», - նշեց տիկին Հակոբյանը:

Զինվորները շնորհակալություն հայտնեցին կենտրոնի անձնակազմի, բժիշկների մասնագիտական ու մարդկային որակների, ստացած ջերմության համար: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի աշխատանքները համակարգող «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ներկայացրեցին կատարված և ընթացիկ աշխատանքը, բարձրացրեցին խնդիրներ, որոնք ենթակա են կարգավորման:

Հիշեցնենք, որ Հիմնադրամը հետևողականորեն աջակցում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին` հատուկ հոգածության տակ առնելով մեր քաջ զինվորականներին: Հիմնադրամի ու Կենտրոնի միջև կնքվել է նվիրաբերության 180 միլիոն ՀՀ դրամի (351 հզր 350 ԱՄՆդոլար) պայմանագիր։ Հիմնադրամի միջոցներով վերանորոգվող տարածքներում կգործի 60-70 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբարատորիա: Արդյունքում կենտրոնը կկարողանա ամսական սպասարկել կրկնակի թվով ավել զինվորի:

Երախտապարտ ենք մեր բոլոր բարերարներին, աջակիցներին, որ իրենց վստահությամբ ու գործուն քայլերով օգնում են մեզ լինելու Հայրենիքի պաշտպանի կողքին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը