Քաղաքականություն

ԲՀԿ-ական պատգամավորը մի շարք խնդիրներ է տեսնում՝ պայմանավորված ռազմական դրության պահպանմամբ

1 րոպեի ընթերցում

ԲՀԿ-ական պատգամավորը մի շարք խնդիրներ է տեսնում՝ պայմանավորված ռազմական դրության պահպանմամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը կարծում է, որ ներկայումս ռազմական դրությունն իր հետ բերում է մի շարք խնդիրներ, խոչընդոտներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում ԼՀԿ-ի նախաձեռնած՝ Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

«Բոլորի համար ակնհայտ է, որ ռազմական դրությունը որևիցե իրավական հենք չունի և իրականության մեջ որևիցե գործողություն այլևս չի համակարգում: Ավելին՝ ներկայումս ռազմական դրությունն իր հետ բերում է մի շարք խնդիրներ և խոչընդոտներ, որպեսզի թե ՀՀ-ում, թե ՀՀ-ից դուրս հնարավոր լինի ավելի արդյունավետ գործունեություն ծավալել, մասնավորապես՝ հնարավոր լինի օգտվել Սահմանադրությամբ ամրագրված մի շարք գործիքակազմերից՝ խաղաղ հավաքներից, քննարկումներից և ստեղծված իրավիճակի պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել»,-ասաց Էնֆիաջյանը:

Պատգամավորը նաև դժգոհություն հայտնեց այն առիթով, որ ԱԺ-ի պաշտոնական կայքում հրապարակում են իշխող քաղաքական ուժի քաղաքական հայտարարությունները, իսկ ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունները՝ ոչ:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում