Պարգևավճար են ստացել ռազմական գործողություններում ներգրավված 2 անձ. Ավինյանի գրասենյակը պարզաբանել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում»,- գրել է Հունանյանը և ավելացրել, որ նրանցից մեկը մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում: