Քաղաքականություն

Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ. Փաշինյանն անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի որոշմանը

1 րոպեի ընթերցում

Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ. Փաշինյանն անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի որոշմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծն ընդունելու Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասի Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»,- գրել է Փաշինյանը:

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: Այն ընդունվեց 305 «կողմ», 1 «դեմ» և 30 «ձեռնպահ» ձայներով: Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում