Պաշտոնական

Նաիրա Մարգարյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Նաիրա Մարգարյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Նաիրա Մարգարյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նաիրա Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Նաիրա Մարգարյանը Էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր նշանակվել 2019թ. օգոստոսի 19-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում