ԿԽՄԿ-ն զգալիորեն կավելացնի բյուջեն և առաքելության կազմը ԼՂ-ում աշխատանքներ իրականացնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն զգալիորեն կավելացնի իր առաքելության կազմը Լեռնային Ղարաբաղում աշխատաnքներ իրականացնելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է ԿԽՄԿ-ի նախագահ Պիտեր Մաուրերը` հավելելով, որ արդեն որոշում է կայացվել նաև բյուջեն ավելացնելու մասին:

«Եթե մինչ պատերազմը տարածաշրջանում մեր առաքելության բյուջեն կազմում էր 10 մլն շվեյցարական ֆրանկ (մոտ 11 մլն դոլար), ապա հաջորդ տարի այն կկազմի 45 մլն շվեյցարական ֆրանկ (49,4 մլն դոլար): Այսինքն ՝ մենք չորս անգամ կավելացնենք մեր ներկայությունը: Մենք ունեինք բավականին քիչ մարդիկ այնտեղ: Այժմ մենք ծրագրում ենք լրացուցիչ 400-500 մարդ ուղարկել տարածաշրջան»,- հայտնել է Մաուրերը:

Ըստ ԿԽՄԿ նախագահի` միջազգային կոմիտեի առաքելության աշխատակիցների խնդիրն է լինելու օգնել հակամարտության բոլոր կողմերի տուժածներին։

«Հրատապ խնդիրներից մեկը զոհվածների մարմինների որոնումն ու նույնականացումն է: Այժմ կողմերից յուրաքանչյուրը մարմիններ է որոնում այն տարածքներում, որոնք գտնվում են իրենց վերահսկողության տակ, որտեղ հեշտ է գտնել: Իսկ շփման գծում աշխատանքը բարդ է, ճակատային գծում, որտեղ մարտեր են եղել, ականներ են, այնտեղ մարմինների հայտնաբերումը շատ բարդ է», - նշել է նա:

Մաուրերն ասել է, որ ԿԽՄԿ-ն ունի մշակված ծրագրեր և լավագույն փորձ, որպեսզի այդ աշխատանքներն առավելագույն արժանապատվությամբ իրականացնվեն, նույնականացվեն մարմինները և փոխանցվեն հարազատներին:

ԿՄԽԿ-ի նախագահի խոսքով` մարմիների որոնողական աշխատաքները ձգձգելու դեպքում հնարավոր են ամենատհաճ հետևանքները:

«Կարող են բարդություններ առաջանալ նույնականացման ժամանակ, եթե չկարողանանք գտնել մարմինները մինչեւ ձմեռ, քանի որ հավանականություն կա, որ ձմռանը կսկսվի մարմնի քայքայումը: Եվ մենք գիտենք անցյալի փորձից, որ եթե արագ չգործենք, մենք պարզապես ապագայում բարդացնելու ենք անհետ կորած մարդկանց հարցի շուրջ քննարկումները»,- ընդգծել է ԿԽՄԿ-ի նախագահ Պիտեր Մաուրերը:

Հայերեն العربية English Русский

ԵՄ երկրներում ձգտում են նոր փոփոխություններ մտցնել միգրացիոն պայմանագրում

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Չեխիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Դուռը բացվելու դեպքում՝ մտնել, դուռ չլինելու դեպքում՝ սեփական ճանապարհը գտնել․ Բելգիայում ապրող հայ փաստաբանը գտել է իր կյանքի ամենակարևոր բանաձևը

Տեղումնաբեր ցիկլոն է մոտենում, օդի ջերմաստիճանը կնվազի

Բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ունենան․ այդ նպատակով նախատեսված քննությունները կանցկացվեն 2027-ի հունվարից

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը

Պակիստանի ԶՈւ-ն հետ է մղել թալիբների հարձակումն Աֆղանստանի հետ սահմանին. Reuters

Երևանում մեկնարկել է երկօրյա ակնաբուժական միջազգային համաժողովը

Հայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմինները