ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի՝ Հայաստանին տրամադրած՝ COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակները կօգտագործվեն՝ պատվաստելու մի քանի կամավորների: «Արմենպրես»-իհարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Շատ քիչ քանակ ենք ստացել, դրանք ընդամենը օրինակներ ենք: Կպատվաստվեն մի քանի կամավորներ»,-ասաց Նիկողոսյանը:
COVID-19-ի «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումը կատարվում է երկու դեղաչափով: Երկրորդ դեղաչափը ստանում են առաջին դեղաչափով պատվաստվելուց 21 օր հետո:
Նոյեմբերի 21-ին Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում էին Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան՝ շարժական լաբորատորիայի բացման արարողությանը: Նրանք իրենց հետ բերել էին նաև COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Նախարար Մուրաշկոն դրանք անձամբ հանձեց իր հայ գործընկերոջը՝ Արսեն Թորոսյանին:
Ռուսաստանն աշխարհի առաջին երկիրն էր, որհայտարարեցկորոնավիրուսի պատվաստանյութի պաշտոնական գրանցման մասին։Այդ երկրում արդեն սկսել են պատվաստման գործընթացը:
Աննա Գրիգորյան