Տարածաշրջանային

Ալի Բաբաջանը կրկին քննադատել է Թուրքիայի իշխանություններին

2 րոպեի ընթերցում

Ալի Բաբաջանը կրկին քննադատել է Թուրքիայի իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա կուսակիցներին: Նա ուշադրություն է հրավիրել Չաքըջըի կողմից (թուրքական մաֆիայի և հանցավոր կազմակերպության առաջնորդ) Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քըլըչդարօղլուի հասցեին հնչեցրած սպառնալիքներին:

«Լսեցի՞ք նախագահի ձայնը, ով անմիջապես հայտարարություններ է անում տարբեր թեմաներից հետո: Ո՛չ, նա ոչինչ չասաց քաղաքական գործչի հասցեին հնչեցված սպառնալիքներից հետո: Շատ չէ, ընդամենը 7 տարի առաջ նախագահ Էրդողանը նշել էր, որ «վերջացավ ավազակախմբերի, մաֆիայի դարաշրջանը», բայց այսօր անգամ մեկ բառ չի ասում ապօրինի կառույցների հանցավոր գործունեությանն ու սպառնալիքներին: Մտավախություն ունի, որ նրանց դաշինքը կխզվի, քանի որ անմիջական կապեր ունի նրանց հետ»,-«Արմենպրես»-իհաղորդմամբ` նշել էԱլի Բաբաջանը:

Նա քննադատել է կառավարության ընդունած հակահամաճարակային միջոցառումները` մասնավորապես նշելով, որ նպատակը պետք է լիներ ոչ թե ժողովրդին տուգանելով նրանց թալանելը, այլ առողջապահության ոլորտում համապատասխան քայլեր ձեռնարկելը:

«Այս իշխանությունը դատարկեց երկրի բյուջեն, կուտակեց արտաքին պարտք, այդքանից հետո նրանք չեն կարող շարունակել ղեկավարել երկիրը ու տնտեսական ոլորտում որևէ քայլ ձեռնարկել: Զարգացած պետությունների օրինակով ժողովրդին ասում են «պարզապես հոգ տարեք ձեր առողջության մասին, մնացածը կանի պետությունը», բայց դրամաշնորհ կամ պետական աջակցություն չեն տրամադրում»,-նշել է Բաբաջանը:

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում