Տարածաշրջանային

Թուրքիան ԵՄ լիդերներին մեղադրել է նախապաշարմունքներով առաջնորդվելու մեջ 

3 րոպեի ընթերցում

Թուրքիան ԵՄ լիդերներին մեղադրել է նախապաշարմունքներով առաջնորդվելու մեջ 

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը դեկտեմբերի 10-11-ին կայանալիք Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովին ընդառաջ՝ նոյեմբերի 20-ին այցելել է Բրյուսել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Demokrat Haber լրատվական կայքը, Քալընն առանձին հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդական Մերիամ վան դեն Հեուվելի, ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կաբինետի տնօրեն Բյորն Սայբերտի և ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:

Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես՝ Արևելյան Միջերկրածովին, Լիբիային, Սիրիային և Լեռնային Ղարաբաղին վերաբերող բանակցությունների ընթացքում Քալընը կրկնել է, որ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն կա Մաքսային միության արդիականացման, ներգաղթային համաձայնագրի, վիզայի ազատականացման և քաղաքական երկխոսության ոլորտներում: Քալընը, հայտնելով, որ Թուրքիայի համար ԵՄ անդամակցությունը ռազմավարական առաջնահերթություն է, նշել է, որ ԵՄ առաջնորդները պետք է մի կողմ դնեն բոլոր գաղափարական և քաղաքական նախապաշարմունքները և Թուրքիա-ԵՄ հարաբերություններին նայեն ռազմավարական մտքով:

Վերջին շրջանում ԵՄ-Թուրքիա հարաբերություններում նոր լարվածության հիմք են դարձել Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի՝ Հունաստանին և Կիպրոսին պատկանող ջրային տարածքներում իրականացվող գործողությունները։ Եվրամիությունը Թուրքիայի նավթային ընկերության խորհրդի անդամ և փոխնախագահ Մեհմեթ Ֆերրուհ Աքալընի և Թուրքիայի նավթային ընկերության Որոնման բաժնի փոխտնօրեն Ալի Ջոշքուն Նամօղլուի նկատմամբ պատժամիջոցը երկարաձգել է ևս 1 տարով Միջերկրական ծովի արևելյան ավազանում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքների պատճառով։ Այս մասին հայտնել է Եվրոպական խորհուրդը՝ նշելով, որ պատժամիջոցը կկիրառվի մինչև 2021 թվականի նոյեմբերի 12-ը։ Երկու անձանց արգելված են այցերը Եվրամիության երկրներ, իսկ նրանց ակտիվները սառեցվել են։ Բացի այդ, ԵՄ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց արգելվում է միջոցներ տրամադրել նրանց, ովքեր ընդգրկված են ցուցակում:

Էմմա Արդարյան

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում