Պետք է անցնել գործի և կոնկրետ արդյունքներ արձանագրել. Վարչապետն աշխատակազմին ներկայացրել է Մեսրոպ Առաքելյանին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Զարուհի Բաթոյանին կատարած աշխատանքի համար և Մեսրոպ Առաքելյանին մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

«Ընդհանրապես կարող ենք ենթադրել, որ մի քանի հանգամանքների բերումով սոցիալական լարվածությունն էլ ավելի է սրվելու՝ կապված կորոնավիրուսի համաճարակի, պատերազմի, նրա հետևանքների, տնտեսական վիճակի հետ: Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում պետք է մեծ տեմպ հաղորդել աշխատանքին և կոնկրետ արդյունքներ արձանագրել: Քիչ առաջ պարոն Առաքելյանին ասում էի, որ հիմա այն ժամանակները չեն, որպեսզի ասեն, թե ժամանակ է հարկավոր աշխատանքի մեջ մտնելու, առանձնահատկութուները հասկանալու համար: Միանգամից պետք է անցնել գործի և կոնկրետ արդյունքներ արձանագրել: Հույս ունեմ, որ տիկին Բաթոյանը և նախարարության թիմն այս աշխատանքում լիովին կաջակցեն նորանշանակ նախարարին: Սա բոլորիս խնդիրն է և մենք պետք է կենտրոնացնենք մեր ուժերն այս խնդրի լուծման համար»,- ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,ասել է վարչապետ Փաշինյանը:

Զարուհի Բաթոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և համատեղ աշխատանքի համար: «Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարությունում և ծառայել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Ուզում եմ աշխատակազմին հատուկ շնորհակալություն հայտնել 2020 թվականին համավարակի, ինչպես նաև պատերազմական դրության ընթացքում կատարած ծանրաբեռնված աշխատանքի համար: Բոլորս գիտենք, որ բոլոր խնդիրների դեպքում առաջին հերթին հետևանքները սոցիալական ոլորտին են բաժին ընկնում: Մենք 2020-ին նախատեսել էինք իրականացնել բազմաթիվ համակարգային փոփոխություններ, սակայն խնդիրները դրանք բավականին հետաձգեցին: Այնուամենայնիվ, կատարել ենք բավականին մեծ նախապատրաստական աշխատանք և ես հույս ունեմ, որ պարոն Առաքելյանի հետ համատեղ նաև այդ աշխատանքները կհասցնենք իրականացնել: Ես ինքնս որպես հավասար հնարավորությունների ջատագով և սոցիալական ոլորտի մարդ՝ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Հաջողություն մաղթելով պարոն Առաքելյանին՝ նշեմ, որ պատրաստ եմ աջակցել նախարարության աշխատանքներին, ընթացիկ ծրագրերին և մշտապես նաև կապի մեջ լինել թե նախարարի, թե նախարարության մեր գործընկերների հետ»,- նշել է Զարուհի Բաթոյանը:

Իր հերթին, նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար: «Ինչպես նաև տիկին Բաթոյանը նշեց՝ այս տարին սոցիալական խնդիրների առումով ավելի ծանրաբեռնված էր և այդ մասով իրոք նախարարության գործառույթուներն ու պատասխանատվությունն ավելի մեծ էր: Այս պահին նույնպես կարևորում եմ այն խնդիրները, որ սոցիալական հատվածում առաջացել են և որոնք պետք է օր առաջ կարգավորվեն: Իմ և նախարարության թիմի նպատակն է լինելու յուրաքանչյուր օր ստեղծել նոր արդյունք: Վստահեցնում եմ, որ շատ կարճ ժամանակում մենք էական արդյունքներ կապահովենք, որպեսզի առկա իրավիճակը հնարավորինս մեղմենք, միևնույն ժամանակ չմոռանալով կառավարության ծրագրերը, որոնք նախատեսել ենք իրականացնել սոցիալական ոլորտում»,- ընդգծել է նորանշանակ նախարարը:

Հայերեն Français Русский

«Բուլղարիա Էյր»-ը «Եվրատեսիլ 2027»-ից առաջ Սոֆիա-Բուրգաս լրացուցիչ չվերթեր կիրականացնի. BTA

Կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները

Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը Շախմատի համաշխարհային Օլիմպիադայում

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմ

Մեր երկրի համար շատ լավ արդյունք ունեցանք. Հակոբ Սերոբյանը՝ Եվրոպայի առաջնության մասին

Ինձ համար էլ այս ոսկե մեդալն անսպասելի էր. Արթուր Ավետիսյան

Պուտինը Սիրիայի նախագահի հետ քննարկել է հարաբերությունների զարգացման հեռանկարները

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս