ԵԽ պատգամավորը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել աջակցել՝ պաշտպանելու Արցախի մշակութային ժառանգությունը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը բաց նամակ է ուղղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Արցախի մշակութային ժառանգությունը ադրբեջանական վանդալիզմից պաշտպանելուն աջակցելու կոչով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, պատգամավորը նախ նշել է, որ նամակով ցանկանում է խնդրել գլխավոր տնօրենի աջակցությունը՝ ադրբեջանական սպառնալիքներից պաշտպանելու Արցախի մշակութային ժառանգությունը, հայկական անփոխարինելի ժառանգությունը: «Արդեն կան հավաստի տեղեկություններ ադրբեջանական օկուպացիոն ուժերի կողմից եկեղեցիների ու վանքերի նկատմամբ վանդալիզմի մասին: Ես կցանկանայի իմանալ, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն որքանո՞վ կարող է միջամտել այս ճգնաժամին՝ ապահովելու, որ Արցախում անգնահատելի ժառանգությունը չոչնչանա, և ինչ միջոցներ կարող է ձեռնարկել ապահովելու, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան պահպանեն միջազգային պայմանագրերը»,-գրել է պատգամավորը:

Նա շեշտել է, որ ինքը, օրինակ, գիտի, որ Ադրբեջանը ստորագրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2016 թվականի մարտի հայտարարությունը, որով դատապարտվում է մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումը: Պատգամավորը նշել է՝ որքանով ինքն է տեղյակ՝ բոլոր կողմերը պարտավորություններ ունեն՝ Մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի կատարման մասով:

«Այնուամենայնիվ, ես կիսում եմ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի մտահոգությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է բռնել ոչնչացման քաղաքականության ուղին, որը կարող է արմատախիլ անել հարուստ հայկական ժառանգությունը: Ես ուրախ եմ, որ Դուք արդեն հրապարակել եք հրապարակային հայտարարություն, որով կոչ եք անում բոլոր կողմերին հարգել իրենց միջազգային պարտավորությունները, և հուսով եմ, որ Ձեզ կհաջողվի ապահովել, որ մեր վատագույն վախերը չիրականանան»,- եզրափակել է նա:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին