ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանը Անդրանիկ Փիլոյանին նշանակել է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Անդրանիկ Փիլոյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է ԱԻ նախարարի պաշտոնից: