Եվրոպա

Ֆրանսիայի 120 նշանավոր մտավորականներ կոչ են հղել ի պատշպանություն Հայաստանի և Արցախի

4 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի 120 նշանավոր մտավորականներ կոչ են հղել ի պատշպանություն Հայաստանի և Արցախի

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Le Figaro Magazine» հանդեսում հրապարակվել է ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչների և մտավորականների կոչն ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:

Կոչին միացածների թվում են աշխարհահռչակ դերասաններ Ալեն Դելոնը, Կլաուդիա Կարդինալեն, Ժան Ռենոն, Ֆանի Արդանը, Դանի Բունը, Ժուլիետ Բինոշը, Պիեռ Ռիշարը, Ժան Դյուժարդենը, ճանաչված մտավորականներ Ժակ Աթալին, Բեռնար-Անրի Լևին, համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորներ Կոստա-Գավրասը, Կլոդ Լելուշը, Միշել Հազանավիչուսը, նշանավոր հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը և աշխարհառչակ խոհարար Ալեն Դյուկասը։

«Օսմանյան կայսրության պարագլուխների կողմից ոճրագործված 1915թ․ Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց՝ հայ ժողովուրդը վերստին երկու բռնապետությունների զոհ է դարձել, քանի որ ինչպես Բաքուն, այնպես էլ Անկարան հայերի հանդեպ ատելություն են բորբոքում՝ յուրաքանչյուրն իր բացարձակ իշխանությունը մի նոր արյունալի ավարով ամրապնդելու համար։ Հայերի ճակատագիրը վայրագորեն խեղվեց Լեռնային Ղարաբաղում, որը նրանք Արցախ են անվանում։ Ավելի քան երկու հազարամյակ այս հողի վրա հեզ և հպարտ մարդիկ են ապրում, ովքեր ամուր կառչած են իրենց քարքարոտ և սքանչելի հողին։ Այդ մարդիկ ցանկանում էին իրենց գոյությունը շարունակել այն հողի վրա, որտեղ անառիկ լեռների սրտում և դառը քրտինքով մշակված հովիտներում նրանց նախնիններն են ապրել, տներ, դպրոցներ ու հրաշագեղ վանքեր կառուցել»,- ասված է կոչում:

Մշակութային գործիչներն ու մտավորականները նշել են, որ մարդկային արժանապատվությունից զուրկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիան և Իլհամ Ալիևի Ադրբեջանը կատաղի հարձակում են գործել արցախահայերի դեմ՝ նրանց օրինական ձգտումը փոշիացնելու համար։

«Հայերի համար Լեռնային Ղարաբաղը նախ և առաջ ժողովուրդ է՝ իր բազմադարյա մշակույթով, երաժշտությամբ, պարարվեստով, որը ցանկանում է աշխարհի քայլքին միանալ և ազատվել իրեն պարտադրված անկլավային կարգավիճակից։ Հակադարձ կերպով Բաքվի և Անկարայի իշխանությունների համար Արցախը սոսկ տարածք է, որտեղ պետք է ամեն գնով ծածանվի Ադրբեջանի դրոշը, և այդ նպատակին ծառայեցվեցին Թուրքիայի հատուկ ջոկատայինները, հակամարտության գոտում քաղաքացիական բնակությանը ոչնչացնելու համար Թուրքիայից ուղարկված մեծաթիվ մարդասպան անօդաչու սարքերը և ջիհադիստ վարձկանները։ Արդեն իսկ ապացուցված է, որ Ադրբեջանն Արցախում կասետային ռումբեր է օգտագործել, որոնք արգելված են միջազգային իրավունքով։ Սա միանգամայն անհավասար պատերազմ է եղել»,- նշել են մտավորականները:

Կոչում ասված է, որ հայերն այդ պատերազմը չեն ցանկացել, պատերազմը նրանց պարտադրվել է, և նրանք պայքար են մղել՝ հանուն իրենց գոյության, իսկ ադրբեջանական բռնապետության համար այս պատերազմը սոսկ ազգայնական փառասիրության հարց է եղել։

«Ադրբեջանի նախագահը պարզ և հստակ կերպով ի ցույց է դրել իր մտադրությունները, երբ Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի առաջին օրերին հայտարարում էր․ «Մենք դրանց շների պես կվռնդենք»։ Նա նույն այդ նախադասությունը կրկնեց Արցախի քաղաքացիական բնակչության արտաքսման պատճառ դառնալուց հետո՝ հայտարարելով, որ հպարտ է, որ իրագործել է իր զարհուրելի խոստումը։ XXI-րդ դարում մարդու հանդեպ այսօրինակ ատելությունը, ատելության նմանօրինակ պոռթկումը խորապես վրդովմունք է առաջացնում, որը բացարձակապես չի կարող տեղ գտնել ժամանակակից աշխարհում։ Ահա թե ինչու ես սատարում եմ Հայաստանին, ես սատարում եմ Արցախին»,- եզրափակել են կոչի հեղինակները:

PR-ի համաշխարհային օրը Հայաստանում նշանավորվեց մրցանակաբաշխությամբ

Հայաստան

PR-ի համաշխարհային օրը Հայաստանում նշանավորվեց մրցանակաբաշխությամբ

Կենտրոնական Մակեդոնիայի մարզպետը Հայաստանում կծանոթանա տնտեսական և միջմարզային համագործակցությունը խթանելու հնարավորություններին

Արտաքին քաղաքականություն

Կենտրոնական Մակեդոնիայի մարզպետը Հայաստանում կծանոթանա տնտեսական և միջմարզային համագործակցությունը խթանելու հնարավորություններին

Եղեգնաձորում և Վարդենիսում էլեկտրական շչակներ են գործարկվելու

Մարզեր

Եղեգնաձորում և Վարդենիսում էլեկտրական շչակներ են գործարկվելու

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վճռով հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի գույք

Իրավունք

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վճռով հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի գույք

Տավուշի մարզի մեկ և Արագածոտնի մարզի երեք համայնքներում անցկացվելու են բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման թեմայով վարժանքներ

Մարզեր

Տավուշի մարզի մեկ և Արագածոտնի մարզի երեք համայնքներում անցկացվելու են բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման թեմայով վարժանքներ

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում

Երևան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

Հայաստան

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

Հունիսին Հայաստանում աննշան գնաճ է արձանագրվել

Տնտեսություն

Հունիսին Հայաստանում աննշան գնաճ է արձանագրվել

Հայաստանը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

Քաղաքականություն

Հայաստանը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

Հուլիսի 17-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 17-ի միջոցառումների անոնս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում